ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՆԱՏՕ-ի օդաչուներին թույլատրվել է կրակ բացել ռուսական օդուժի վրա

ՆԱՏՕ-ի օդաչուներին թույլատրվել է կրակ բացել ռուսական օդուժի վրա
11.10.2015 | 13:15

ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդաչուներին, որոնք մասնակցում են Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծմանը, թույլատրվել է պատասխան կրակ բացել ռուսական ռազմական ինքնաթիռների հարձակման դեպքում՝ տեղեկացրել է բրիտանական Daily Star Sunday-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը: Պատասխան կրակ բացելու թույլտվությունը տրված է բրիտանական «Տոռնադո» ռմբակոծիչներին: Օդաչուներին հրահանգված է ցանկացած գնով խուսափել ռուսական ռմբակոծիչների հետ բախումից: Որոշումը կայացվել է, երբ Լոնդոնը համարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով: «Ոչ ոք չգիտի, թե հետո ինչ կանեն ռուսները: Մենք չգիտենք, թե նրանք ինչպես կարձագանքեն արևմտյան ռմբակոծիչներին հանդիպելիս: Երբ ինքնաթիռները թռչում են գերձայնային արագությամբ, օդային տարածքն արագ նեղանում է. հնարավոր է բախում լինի կամ ռուս օդաչուն սխալմամբ խոցվի»,- հայտարարել է աղբյուրը:

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ